Բանկային համակարգը ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ապահովել է շուրջ 20 մլրդ դրամի շահույթ

Armenpress 13:42, 19 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2021 թվականի առաջին եռամսյակի դրությամբ բանկային համակարգն ապահովել է 19.4 մլրդ դրամի շահույթ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսին ասաց Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը:

«Այդ ցուցանիշը 2020 թվականի առաջին եռամսյակի համեմատ նվազել է շուրջ 3.9 մլրդ դրամով կամ 16.9 տոկոսով»,- նշեց Սարգսյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am