Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է ևս 1015 մարդ

Armenpress 21:40, 26 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում մայիսի 26-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1015 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 340 հազար 330 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1151 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 321 հազար 928 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 28 մարդ, ընդհանուր՝ 4682:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am