ՀՖՖ-ն սկսում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը  

Armenpress 13:31, 17 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսում է «VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2020/2021 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ» և «VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2020/2021 մրցաշրջանի լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին և մարզչին ընտրելու են լրատվամիջոցների ներկայացուցիչները և VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ակումբների գլխավոր մարզիչներն ու ավագները: 

Լավագույն ֆուտբոլիստի կոչման համար կպայքարեն 22 ֆուտբոլիստ, իսկ մարզչի` 3:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am