Մեկնարկում է տեխնոլոգիական մասնագիտություններով դասընթացների գրանցման գործընթացը

Armenpress 12:09, 18 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» 2021 ծրագրի մեկնարկի մասին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:

Հայտարարված մրցույթների արդյունքների ամփոփման արդյունքում ընտրվել են դասընթացների կազմակերպման և անցկացման համար լավագույն ծրագիրը ներկայացրած կրթական հաստատությունները:

Դասընթացներն անցկացվելու են առցանց՝ նշված ուղղություններով․

«Տվյալագիտություն» (Data Science), «JavaScript ծրագրավորման լեզվի I մակարդակ (Beginner), «JavaScript ծրագրավորման լեզվի II մակարդակ (Intermediate), «SS վաճառքներ» (IT Sales), «Պրոդուկտի կառավարման (Product Management) II մակարդակ (Intermediate)», «Նախագծերի կառավարում» (Project management), «UI/UX մասնագիտացման II մակարդակ», «C#/․Net ծրագրավորման լեզվի II մակարդակ», «Որակի ապահովման (Quality assurance) II մակարդակի դասընթաց (automation), «DevOps մասնագիտացման դասընթաց», «Մեքենայական ուսուցման» (ML) II մակարդակ (Intermediate) «Կիբերանվտանգություն» (Cybersecurity), «Python ծրագրավորման լեզվի I մակարդակ» (Beginner), «Python ծրագրավորման լեզվի II մակարդակ» (Intermediate)

Մասնակիցները կհանձնեն ընդունելության քննություն, որի արդյունքների հիման վրա՝ Երևանում՝ 30-70%, մարզերում և Արցախի Հանրապետությունում՝ 40-80%-ի չափով,  պետության կողմից  կֆինանսավորվի ուսման վարձը։

Նշված մասնագիտություններով հայտերի ընդունման գործընթացը շուտով կմեկնարկի։ Այն հասանելի կլինի edu.hti.am կայքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am