Ատնվերպենում դպրոցի շենք է փլուզվել․ կան զոհեր և վիրավորներ

Armenpress 16:52, 19 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բելգիայի Անտվերպեն քաղաքում տարրական դպրոցի շենքի փլուզման հետևանքով առնվազն 1 մարդ մահացել է, 9-ը՝ վիրավորվել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը՝ դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ շենքում շինարարական աշխատանքներ են կատարվել։ Ենթադրվում է, որ բոլոր տուժածները շինարարներ են։

«Բելգա» գործակալությունը հայտնել է, որ ևս 5 անձի գտնվելու վայրն անհայտ է, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am