Եվրոպայի առաջնությունում հայտնի են 1/8 եզրափակիչի բոլոր զույգերը  

Armenpress 10:21, 24 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչի բոլոր զույգերը հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունիսի 24-ը և 25-ը Եվրո-2020-ում հանգստի օրեր են: Հունիսի 26-ին պայքարի մեջ կմտնեն Ուելս-Դանիա (ժամը 20:00-ին), Իտալիա-Ավստրիա (ժամը 23:00-ին) զույգերը:

Հունիսի 27-ին Նիդերլանդները կմրցի Չեխիայի հետ (ժամը 20:00-ին), Բելգիան` Պորտուգալիայի (ժամը 23:00-ին):

Հունիսի 28-ին Խորվաթիան կփորձի հաղթել Իսպանիային (ժամը 20:00-ին), իսկ Ֆրանսիան` Շվեյցարիային (ժամը 23:00-ին):

Հունիսի 29-ին Անգլիան կխաղա Գերմանիայի (ժամը 20:00), Շվեդիան` Ուկրաինայի (ժամը 23:00-ին) հետ:    



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am