Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է ևս 964 մարդ

Armenpress 12:42, 3 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Վրաստանում հուլիսի 3-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 964 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov-ը, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 368 հազար 22 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 607 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 353 հազար 231 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 8 մարդ, ընդհանուր՝ 5335:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am