Հաստատվել է COVID-19-ի 55 նոր դեպք, առողջացել է 52 մարդ

Armenpress 11:09, 6 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հուլիսի 6-ի  ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 55 նոր դեպք, առողջացել է  52 հիվանդ, արձանագրվել է մահվան 3 նոր դեպք: Մեկ օրում կատարվել է  3 655 թեստավորում: Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 1 209 287-ի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: 

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 225 661 դեպք, որոնցից 217 250-ն` առողջացած, 4 530-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2 780 պացիենտ:

ՀՀ կառավարության հունվարի 11-ի որոշման համաձայն, կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև հուլիսի 11-ը։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am