Հաստատվել է COVID-19-ի 186 նոր դեպք, առողջացել է 78 մարդ

Armenpress 11:15, 8 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հուլիսի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 186 նոր դեպք, առողջացել է 78 քաղաքացի, արձանագրվել են մահվան 5 նոր դեպքեր: Մեկ օրում կատարվել է 5 093 թեստավորում: Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 1 220 466-ի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: 

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 225 987 դեպք, որոնցից 217 381 -ն` առողջացած, 4 536-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2 966 պացիենտ:

ՀՀ կառավարության հունվարի 11-ի որոշման համաձայն, կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև հուլիսի 11-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am