Վրաստանում կորոնավիրուսով է վարակվել ևս 1663  մարդ

Armenpress 19:57, 14 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում հուլիսի 14-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1663 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 381 հազար 336 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 769 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 361 հազար 327 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 13 մարդ, ընդհանուր՝ 5492:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am