Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունն առաջին անգամ այցելելու է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական պետություն

Armenpress 15:26, 15 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մեջլիսի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Աքըֆ Չաղաթայ Քըլըչը պատմական է համարում Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության սպասվող այցը Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական պետություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Անադոլու»-ի փոխանցմամբ՝ այս մասին Քըլըչն ասել է Ադրբեջանի մեջլիսի միջազգային հարաբերությունների ու միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի նախագահ Սամիդ Սեիդովի հետ հանդիպման ժամանակ:

Քըլըչի խոսքով՝ ադրբեջանական պատվիրակության առաջին այցը «կարևոր ուղերձ է լինելու աշխարհի համար»:

Նա հավելել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան միասին վստահորեն նայում են դեպի ապագա՝ հավատարիմ մնալով «Մեկ ժողովուրդ, երկու պետություն» սկզբունքին»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am