Հաստատվել են COVID-19-ի 92 նոր դեպքեր, առողջացել՝ 96 վարակված
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հուլիսի 19-ին ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության 92 նոր դեպքեր, առողջացել 96 քաղաքացի, արձանագրվել են մահվան 3 նոր դեպքեր: Մեկ օրում կատարվել է 3 554 թեստավորում: Թեստավորումների ընդհանուր թիվը 1 մլն 271 հազար 171 է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 227 522 դեպք, որոնցից 218 427-ն` առողջացած, 4 569-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3 414 բուժառու:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ