Մեկ տարով երկարաձգվել է Էդուարդ Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը

Armenpress 12:35, 23 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Էդուարդ Գարեգինի Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի պաշտոնում երկարաձգելու մասին որոշում է ստորագրել:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ e-gov.am կայքէջից:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 30-ի N 967-Ն որոշման հավելվածի 7-րդ կետը` 1. Արտաքին գործերի նախարարությունից գործուղված Էդուարդ Գարեգինի Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի (06-16-Ղ3-1) պաշտոնում երկարաձգել 1 տարի ժամկետով՝ մինչև 2022 թվականի օգոստոսի 28-ը»,- նշված է որոշման մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am