«Արմօյլ» ընկերության խնդիրն ուսումնասիրելու համար ստեղծել է միջգերատեսչական աշխատանքային խումբ

Armenpress 13:10, 28 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Արմօյլ» փակ բաժնետիրական ընկերության տնտեսական գործունեության հետ կապված խնդիրն ուսումնասիրելու համար ստեղծել է միջգերատեսչական աշխատանքային խումբ:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ e-gov.am կայքէջից:

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետը՝ 1. Ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ «Արմօյլ» փակ բաժնետիրական ընկերության տնտեսական գործունեության հետ կապված խնդիրն ուսումնասիրելու համար։ 2. Հաստատել միջգերատեսչական աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի։ 3. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել «Արմօյլ» փակ բաժնետիրական ընկերության կողմից կառուցված գործարանի գործարկման հնարավորությունները և աշխատանքային խմբի կողմից առաջարկվող համապատասխան լուծումները՝ ճանապարհային քարտեզի տեսքով»,- նշված է որոշման մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am