Շվեդիան հասել է կորոնավիրուսից մահացության դեպքերի զրոյական մակարդակի

Armenpress 20:30, 28 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիան վերջին շաբաթների ընթացքում կարողացել է հասնել կորոնավիրուսի համավարակից մահվան դեպքերի վերացմանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ այդ երկրում հուլիսի 14-ից ի վեր կորոնավիրուսից մահվան որևէ դեպք չի գրանցվել:

Ընդհանուր առմամբ, Շվեդիայում օգտագործվել է պատվաստանյութի 10 մլն դեղաչափ, պատվաստման լիարժեք կուրսն անցել է երկրի բնակչության շուրջ 50 տոկոսը:

Համավարակի սկզբից ի վեր՝ Շվեդիայում կորոնավիրուսի հետևանքով ավելի քան 14 հազար 600 մարդ է մահացել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am