Ջրականի շրջանում աճյունների որոնման աշխատանքներ են իրականացվում

Armenpress 14:03, 29 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում պատերազմի ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներ են իրականացվում փրկարարական մեկ ջոկատով: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:  Զինադադարից հետո Արցախի բռնազավթված տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1618 զինծառայողների (կամավորներ, պահեստազորայիններ) և քաղաքացիական անձանց աճյուններ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am