Գավառի մարզադպրոցում անցկացվեց բռնցքամարտի հուշամրցաշար  

Armenpress 15:29, 29 Հուլիս, 2021

ԳԱՎԱՌ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գավառի մարզադպրոցում անցկացվեց բռնցքամարտի միջդպրոցական հուշամրցաշար՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված եւ վիրավորում ստացած հայորդիներին։

Ինչպես  «Արմենպրես»-ին   տեղեկացրին  Գավառի քաղաքապետարանի աշխատակազմից՝մրցաշարին մասնակցեցին Գավառի եւ Արարատի մարզադպրոցների բռնցքամարտիկները: Մրցաշարի գլխավոր մրցավարն էր Գեղարքունիքի բռնցքամարտի մարզային ֆեդերացիայի նախագահ Գևորգ Սարգսյանը:

«Մրցումներն անցան հետաքրքիր ու լարված մրցապայքարում։ Առավել դիտարժան անցավ Գավառի մանկատան սան, աղջիկ բռնցքամարտիկ Մալվինա Ավետիսյանի վարած մարտը: Մրցաշարում հաղթող ճանաչվածները պարգեւատրվեցին մեդալներով եւ դիպլոմներով: Դրանք մարզիկներին հանձնեցին Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գրիգոր Բոշյանը, Գավառի մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը, Գավառի մարզադպրոցի տնօրեն Վանո Հովեյանը եւ հրավիրված հյուրերը: Գավառի մարզադպրոցի կողմից մարզական հուշանվերներ հանձնվեցին մրցաշարին ներկա հյուրերին եւ ակտիվ մասնակիցներին: Հուշանվեր հանձնվեց նաեւ Արցախյան 44-օրյա պատերազմում վիրավորված զինծառայող Խաչիկ Մանուկյանին»,- նշեցին Գավառի քաղաքապետարանի աշխատակազմից։

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am