Մակրոնը քննադատել է Լիբանանի քաղաքական առաջնորդներին

Armenpress 19:42, 4 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Լիբանանի քաղաքական առաջնորդները, խոչընդոտելով երկրում նոր կառավարության ձևավորումն ու բարեփոխումների անցկացումը, պատմական ու բարոյական սխալ են գործել:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Մակրոնը խոսել է ՄԱԿ-ի հովանու ներքո՝ ի աջակցություն Լիբանանի կազմակերպված միջազգային համաժողովի ժամանակ:

Նա հիշեցրել է, որ Ֆրանսիան և եվրոպացի գործընկերները կարողացել են սահմանափակ միջոցներ ձեռնարկել՝ ընդդեմ լիբանանցի քաղաքական գործիչների, ովքեր ներգրավված են կոռուպցիաների կամ երկրում քաղաքական բարեփոխումների անցկացումը խոչընդոտելու գործընթացներում, և ստեղծել են Լիբանանի վրա պատժամիջոցներով ճնշում գործադրելու հատուկ մեխանիզմ:

«Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ առաջնահերթ է այնպիսի կառավարության ձևավորումը, որն ունակ կլինի հրատապ միջոցներ ձեռնարկել՝ ի աջակցություն տեղի բնակչության»,- հայտարարել է Մակրոնը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am