Սև ծովում 6 երկրների ռազմածովային ուժերի մասնակցությամբ զորավարժություն է անցկացվում
ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սև ծովում սկսվել է հակաականային «Դայվ-2021» զորավարժության ակտիվ փուլը՝ Ուկրաինայի, Վրաստանի, Բուլղարիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Ռումինիայի ռազմածովային ուժերի մասնակցությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը
Ինչպես նշվում է, մարտավարական ստորաբաժանումների կազմում հնարքների մշակում է տեղի ունենում անդամ երկրների՝ սուզվելու համար նախատեսցված նորագույն սարքավորումների, ուկրաինական ռազմածովային ուժերի որոնողափրկարարական նավի հատուկ սարքավորումների և ռումինական նավի հիդրոգրաֆիկ համալիրի կիրառմամբ: Զինվորականները զույգերով սուզվում են ավելի քան 30 մետր խորությամբ: Հավելյալ ուշադրություն է դարձվում բուժօգնություն հատկացնելու գործողությունների մշակմանը:
Ռումինիայի նավում զորավարժությունների մասնակիցներին ծանոթացրել են օվկիանոսագիտական, օդերևութաբանական, տեղագրական և հիդրոգրաֆիական սարքավորումների աշխատանքին: