Հունաստանի ափերին մոտ երկրաշարժ է գրանցվել
ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էգեյան ծովում՝ Հունաստանի ափերին մոտ 5.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:
Երկրաշարժի օջախը գտնվել է երկրակեղևից 10.7 կմ խորության վրա:
Տեղեկություններ զոհերի, ավերածությունների կամ ցունամիի վտանգի մասին չկան:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ