Լոնդոնում դանակով հարձակման հետևանքով երեք մարդ է վիրավորվել

Armenpress 13:36, 7 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն երկու ոստիկան և մեկ տղամարդ վնասվածքներ են ստացել Լոնդոնում դանակով հարձակման հետևանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «Թվիթեր»-ի էջում հայտնել է Լոնդոնի ոստիկանությունը:

Տուժածները հոսպիտալացվել են, սակայն նրանց կյանքին ոչինչ չի սպառնում:

Իրավապահները դեպքի վայրում ձերբակալել են հարձակում իրականացրած անձին: Հետաքննության շրջանակում ձերբակալվել է ևս երկու մարդ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am