ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ

Armenpress 18:15, 9 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանում ռուսական 3 ընկերության դեմ, որոնք մեղադրվում են Իրանի, Հյուսիսային Կորեայի և Սիրիայի նկատմամբ զանգվածային ոչնչացման զենքի չտարածման ռեժիմը խախտելու մեջ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Պետդեպարտամենտը՝ դաշնային ռեեստրում հրապարակման միջոցով:

Պատժամիջոցներն ազդել են գիտաարտադրական մի քանի ընկերության վրա՝ «Պուլսար», «Asia-Invest LLC» և «Charter Green Light Moscow»:

Պատժամիջոցների ցուցակում են նաև ընկերություններ Իրաքից և Սիրիայից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am