Հունաստանը ՌԴ-ին խնդրել է հրդեհների մարման համար համապատասխան տեխնիկա տրամադրել

Armenpress 19:49, 9 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանը, երկրում մոլեգնող հրդեհների մարման համար Ռուսաստանի Դաշնությունից խնդրել է երկուական  Իլ-76 ինքնաթիռ և  Մի-8 ուղղաթիռ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Հունաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին խոսվել է հունա-ռուսական միջկառավարական խառը հանձնաժողովի համանախագահներ Հունաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Միլտիադիս Վարվիցիոտիսի և Ռուսաստանի տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևի հեռախոսազրույցի ժամանակ:

 «Վարվիցիոտիսը շնորհակալություն է հայտնել Սավելևին Ռուսաստանի անմիջական և գործնական  օգնության համար՝ Հունաստանի համար այս դժվարին պահերին»,- նշվել է հաղորդագրության մեջ, ըստ որի, նա հայտնել է, որ տրամադրվելիք ուղղաթիռներն ու ինքնաթիռները կօգնեն հրդեհների մարման համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am