Amnesty International-ը կոչ է անում Բայդենին չեղարկել «Վիքիլիքս»-ի հիմնադիր Ասանժին առաջադրված մեղադրանքները

Armenpress 20:08, 10 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը կարծում է, որ «Վիքիլիքս»-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին առաջադրված մեղադրանքները քաղաքականացված են, և կոչ է անում Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին չեղարկել դրանք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով կազմակերպության հայտարարությանը:

Աղբյուրը նշում է, որ Amnesty International-ի հայտարարությունը տարածվել է Ասանժին ԱՄՆ արտահանձնելու հարցով Լոնդոնի Բարձր դատարանում կայանալիք վերաքննիչ լսումների նախօրեին:

«Դատարանը պետք է մերժի այդ երեսպաշտ բողոքարկումը: Նախագահ Բայդենը պետք է օգտվի իրավիճակից և հանի քաղաքականապես պատճառաբանված մեղադրանքները, որոնք ԶԼՄ-ների ազատությունը և ինքնարտահայտումը հասցրեցին մեղադրյալի աթոռին: Այժմ եկել է նախագահ Բայդենի՝ քայլ անելու և անհեթեթ հետապնդմանը վերջ դնելու ճիշտ ժամանակը », - նշված է իրավապաշտպանների հայտարարության մեջ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am