ՀՀ Ազգային ժողովն օգոստոսի 11-ին լրացուցիչ նիստ է անցկացնելու

Armenpress 17:49, 11 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը որոշում է կայացրել օգոստոսի 11-ին անցկացնել ևս մեկ լրացուցիչ նիստ, որը կտևի մինչև ժամը 20:00-ն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրացուցիչ նիստ անցկացնելու առաջարկով հանդես եկավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Ազգային Ժողովը ընդունեց առաջարկը և դրեց քվեարկության: Առաջարկին կողմ քվեարկեց 75 պատգամավոր, դեմ`0, ձեռնպահ`1:

Ազգային ժողովում շարունակվում է մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկումը: Ներկայումս քննարկվում է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am