Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի դեմ առաջին դեղաչափ է ստացել 10639, երկրորդ դեղաչափ՝ 5597 քաղաքացի

Armenpress 17:58, 11 Օգոստոս, 2021

ԳԱՎԱՌ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի առողջապահական հիմնարկներում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի առաջին դեղաչափ է ստացել 10639, երկրորդ դեղաչափ՝ 5597 քաղաքացի: «Արմենպրես»-ի թղթակցին այս մասին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից:

«ԱստրաԶենեկա» պատվաստանյութի առաջին եւ երկրորդ դեղաչափերով պատվաստվել է 4227 քաղաքացի, «Սպուտնիկ-Վի»-ով՝ 7902, «Կորոնավակ»-ով՝ 4107 քաղաքացի:

Վերը նշված պատվաստանյութերով պատվաստումները կարող են իրականացվել 18 եւ բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

Պատվաստումներն իրականացվում են մարզի առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում: Պատվաստումների գործընթացը շարունակվում է։

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am