Իտալիայի հարավում տարածվող հրդեհները նոր զոհի պատճառ են դարձել

Armenpress 21:47, 11 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի հարավում բռնկված հրդեհը, որի հետևանքով հազարավոր հեկտարներ են այրվում, սեփական տանը սպանել է 76-ամյա մի իտալացու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Reuters-ը:

Հրդեհներն Իտալիայում շարունակվում են օդի բարձր ջերմաստիճանի պարագայում. երկրի հարավային հատվածներում գրանցվել է 40-ից բարձր ռեկորդային ջերմաստիճան:

Կալաբրիայում սեփական տան փլուզման հետևանքով գրանցված մահվան դեպքի առթիվ քաղաքապետը նշել է. «Հրդեհների ևս մեկ զոհը: Մենք կորցնում ենք մեր պատմությունը, մեր ինքնությունը վերածվում է մոխրի, մեր հոգին է այրվում»: Նա կոչ է արել քաղաքացիներին հեռու մնալ կրակին հարող տարածքներից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am