Դանիելյանը և Սարգսյանը Եվրոպայի անհատական առաջնության առաջատարին զիջում են կեսական միավոր

Armenpress 10:34, 13 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են պայքարը Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 4-րդ տուրից հետո Հայաստանի երկու ներկայացուցիչ` Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանն առաջատարին զիջում են կես միավոր: Նրանք ունեն 3,5  միավոր, իսկ առաջատարը՝ 4 միավոր:

Մյուս ներկայացուցիչներից Մարիա Գևորգյանն ունի 3, Սուսաննա Գաբոյանը և Սիրանուշ Ղուկասյանը` 2,5-ական  միավոր:

Ռումինիայի Յասի քաղաքում ընթացող Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը մասնակցում են 29 երկրների 117 շախմատիստուհիներ։ Մրցաշարի մասնակիցների թվում են 5 գրոսմայստեր, 22 կանանց գրոսմայստեր, 22 միջազգային վարպետ և 17 կանանց միջազգային վարպետ։ Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց գրոսմայստերներ Աննա Սարգսյանը և Մարիա Գևորգյանը, կանանց միջազգային վարպետներ Սուսաննա Գաբոյանը և Սիրանուշ Ղուկասյանը և կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Մարիամ Մկրտչյանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am