Հայկական կողմն Արցախում հրադադարը չի խախտել. ՊԲ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը

Armenpress 13:43, 13 Օգոստոս, 2021
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 13-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում Արցախի Հանրապետության ՊԲ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Յուխարի Վեյսալի, Սղնախ գյուղերի, ինչպես նաև Շուշիի մերձակայքում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իրականությանը չի համապատասխանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը: 
«Ակնհայտ է, որ նման կեղծ հայտարարություններով ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում հետագա սադրիչ գործողությունների համար: ՊԲ ստորաբաժանումները խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը և պատասխան գործողությունների են դիմում բացառապես ադրբեջանական սադրանքներին հակազդելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am