Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի ազգային տոնի` Անկախության օրվա առթիվ

Armenpress 19:36, 15 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդին՝ երկրի ազգային տոնի` Անկախության օրվա առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Արժևորելով մեր երկրների բազմադարյա բարեկամությունը՝ Հայաստանն առանձնակի կարևորություն է տալիս Հնդկաստանի հետ հարաբերությունների կայուն զարգացմանը և համագործակցության ընդլայնմանը։Համոզված եմ, որ ձևավորված միջպետական երկխոսությունը կնպաստի փոխգործակցության հետագա խորացմանը և ամրապնդմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am