Արշակ Կարապետյանը ներկայացրել է պաշտպանության նախարարի նորանշանակ տեղակալ Կարեն Բրուտյանին

Armenpress 19:02, 16 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը օգոստոսի 16-ին ՊՆ վարչական համալիրում ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմին է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարի նորանշանակ տեղակալ Կարեն Բրուտյանին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչությունը:

Շնորհավորելով նոր պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ Արշակ Կարապետյանը անդրադարձել է Կարեն Բրուտյանի անցած աշխատանքային ուղուն, նախկինում զբաղեցրած պատասխանատու պաշտոններին:

Ընդգծելով, որ մինչև այս Կարեն Բրուտյանը պատշաճ մակարդակով կատարել է ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալի պարտականությունները՝ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ նոր պաշտոնում ևս նա առավելագույն ջանք ու նվիրում կներդնի՝ իր աշխատանքային հարուստ փորձով նպաստելով պաշտպանական գերատեսչությունում գնումների գործընթացի արագ և որակով կազմակերպմանը, ֆինանսական հոսքերի ճիշտ, արդյունավետ և նպատակաուղղված կառավարմանը: Արշակ Կարապետյանը Կարեն Բրուտյանին  մաղթել է հաջողություն և արգասաբեր գործունեություն։

Կարեն Բրուտյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ արվելու է ամեն ինչ՝ միասնական ջանքերով առկա խնդիրները լուծելու համար:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am