Միայն Ucom-ում բացառիկ գնով Օneplus Nord N100 սմարթֆոն + 3 ամիս անվճար level up 2700 ներառումներ + գեղեցիկ հեռախոսահամարով sim քարտ

Armenpress 12:27, 18 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչև սեպտեմբերի 30-ը միայն Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններում, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութում յուրաքանչյուրը կարող է ձեռք բերել Oneplus Nord N100 սմարթֆոնը բացառիկ գնով՝ ամսական վճարելով ընդամենը 2500 դրամ: Կանխիկ գնման դեպքում սմարթֆոնը հնարավոր է ձեռք բերել 90 000 դրամով։ Սմարթֆոնի հետ առաջարկվում է գեղեցիկ համարով նոր SIM-քարտ, ինչպես նաև Level Up 2700 կանխավճարային սակագնային պլանի ներառումներից 3 ամիս անվճար օգտվելու հնարավորություն:

«Oneplus Nord N100 սմարթֆոնն իր դասի մեջ ամենաարագն է, դրա տեխնիկական հնարավորություններն առավելագույնս նվազեցնում են մարդու աչքերի վրա հոգնեցնող ազդեցությունը», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Level Up 2700-ով բաժանորդները կստանան 450 րոպե դեպի Հայաստանի բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ և Կանադա զանգելու, 8 ԳԲ ծավալով շարժական ինտերնետից օգտվելու հնարավորություն, ինչպես նաև անսահմանափակ կօգտվեն 28 հայտնի և հաճախակի կիրառվող հավելվածներից, ինչպիսիք են Facebook-ը, Instagram-ը, Viber-ը, WhatsApp-ը, Messenger-ը, Telegram-ը և այլն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am