Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվելու ցուցանիշները աճում են

Armenpress 22:14, 20 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման դեպքերի աճ է նկատվում. վերջին օրերին գրանցվել է կորոնավիրուսով հիվանդացության 3968 նոր դեպք: Այդպիսով, վարակման ինդեքսը այդ երկրում, օգոստոսի 20-ի դրությամբ, հասել է 23 տոկոսի, թեև օգոստոսի 1-ին այդ ցուցանիշը կազմել է 1 տոկոս, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնում է «Սպուտնիկ Ադրբեջան»-ը:

Ընդհանուր առմամբ, Ադրբեջանում համավարակի բռնկումից ի վեր գրանցվել է COVID-19-ի վարակման 384 886 դեպք:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am