Կապառոսը ներկայացրեց ֆուտբոլի ընտրանու ընդլայնված կազմը

Armenpress 12:11, 25 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ներկայացրեց ընտրանու կազմը, որով թիմը կնախապատրաստվի Մունդիալի ընտրականի փուլի առաջիկա երեք խաղերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  լրագրողների հետ հանդիպման ընթացքում Կապառոսը հայտնեց ընդլայնված կազմը:

Դարպասապահներ

Արսեն Բեգլարյան

Դավիթ Յուրչենկո

Անատոլի Այվազով

Պաշտպաններ

Հովհաննես Համբարձումյան

Կամո Հովհաննիսյան

Վարազդատ Հարոյան

Անդրե Չալըշըր

Արման Հովհաննիսյան

Տարոն Ոսկանյան

Հրայր Մկոյան

Դավիթ Տերտերյան

Կիսապաշտպաններ

Հենրիխ Մխիթարյան

Խորեն Բայրամյան

Ժիրայր Շաղոյան

Տիգրան Բարսեղյան

Վահան Բիչախչյան

Սոլոմոն Իմե Ուդո

Էդուարդ Սպերցյան

Արշակ Կորյան

Դավիթ Դավիդյան

Արտակ Գրիգորյան

Վբեյմար Անգուլո

Արտյոմ Ավանեսյան

Էրիկ Վարդանյան

Հարձակվողներ

Սարգիս Ադամյան

Իշխան Գելոյան

Ալեքսանդր Կարապետյան

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակում Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 2-ին մրցակցի հարկի տակ կխաղա Հյուսիսային Մակեդոնիայի, սեպտեմբերի 5-ին` մրցակցի հարկի տակ Գերմանիայի և սեպտեմբերի 8-ին Երևանում Լիխտենշտեյնի հավաքականների դեմ: Առաջին երեք խաղերից հետո Կապառոսի գլխավորած թիմը 9 միավորով J խմբի առաջատարն է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am