Մոսկվան Անկարայի հետ ծրագրեր է իրականացնում ցամաքային զորքերի զինտեխնիկա ստեղծելու ուղղությամբ

Armenpress 14:28, 26 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունը «Բանակ-2021» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի ընթացքում հայտնել է Թուրքիայի հետ նոր համագործակցության վերաբերյալ։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Նշվում է, որ «Ռոսօբորոնէքսպորտը» թուրք գործընկերների հետ համագործակցում է ցամաքային զորքերի համար նախատեսված զինտեխնիկայի ստեղծման հարցում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am