Թալիբները Թուրքիային առաջարկել են կառավարել Քաբուլի օդանավակայանը. էրդողան

Armenpress 12:29, 27 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ թալիբները Թուրքիային առաջարկել են կառավարել Քաբուլի օդանավակայանը։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ «Թալիբներն առաջարկել են ստանձնել Քաբուլի օդանավակայանի կառավարումը:

Նրանք ասում են, որ իրենք կապահովեն անվտանգությունը, իսկ մեզ առաջարկում են իրականացնել հենց վարչական կառավարումը: Մենք դեռ չենք պատասխանել»,- լրագրողների հետ զրույցում ասել է Էրդողանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am