Տարհանվել է Քաբուլում Թուրքիայի դեսպանատունը. Էրդողան

Armenpress 14:22, 27 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան Աֆղանստանում իր դեսպանատան աշխատակիցներին տեղափոխել է Քաբուլի օդանավակայանի տարածք, որտեղ տեղակայված են թուրք զինվորականները:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ «Մենք մեր դեսպանատան աշխատակիցներին տեղափոխել ենք այն վայրը, որտեղ մեր զինվորականները տեղակայված են օդանավակայանի տարածքում: Այնտեղ «Թալիբանի» ներկայացուցիչների հետ տեղի են ունեցել 3,5 ժամ տևողությամբ բանակցություններ: Անհրաժեշտության դեպքում այդ շփումները կշարունակվեն»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է Էրդողանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am