ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել COVID-19-ով պայմանավորված` չեղարկել Ադրբեջան կատարվելիք իրենց այցերը

Armenpress 15:49, 31 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը երկուշաբթի օրը Ադրբեջան մեկնող ամերիկացիներին կոչ է արել չեղարկել իրենց ուղևորությունները՝ COVID-19 դեպքերի կտրուկ աճի պատճառով։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը։ 

Նույն պատճառով կենտրոնը խորհուրդ է տվել սահմանափակել ճանապարհորդությունները դեպի Շվեյցարիա, Էստոնիա և Հյուսիսային Մակեդոնիա:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am