Մահացել է Արարատ լեռան վրա ուսումնասիրություններ կատարող իտալացի նշանավոր մասնագետ Անգելո Պալեգոն

Armenpress 14:28, 3 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայում մահացել է 1986-ից ի վեր Նոյան տապանը հայտնաբերելու նպատակով Արարատ լեռան վրա ուսումնասիրություններ կատարող իտալացի հայտնի հետազոտող Անգելո Պալեգոն։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Յենիշաֆաքը»։ Իտալիայի հյուպատոսության միջնորդությամբ Պալեգոն, իր կտակի համաձայն, հուղարկավորվել է իր սիրելի Արարատ լեռան մոտակայքում՝ Դողուբայազետի (Բայազետ) գերեզմանատներից մեկում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am