Վրաստանի նախկին վարչապետը մեկնարկել Է նախընտրական արշավը Թբիլիսիում

Armenpress 16:45, 3 Սեպտեմբեր, 2021
ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախկին վարչապետ, «Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ եւ Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Գեորգի Գախարիան պաշտոնապես մեկնարկել Է իր նախընտրական արշավը մայրաքաղաքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Ընտրողների հետ իր առաջին հանդիպումը Գախարիան անցկացրել Է Իսանի շրջանում՝ «Վրաստանի համար» կուսակցությունից այս շրջանի մեծամասնական պատգամավորության թեկնածու Թաթա Խվեդելիանիի հետ միասին:Գախարիան ընտրողներին պատմել Է, թե իր համար որքան մեծ նշանակություն ունի Թբիլիսին, քաղաք, որտեղ նա ծնվել Է, մեծացել եւ կրթություն Է ստացել:«Ինչի մասին մենք խոսենք, այն Էլ անելու ենք: Մենք սուտ խոստումներ չենք տալիս մարդկանց, դրանով իսկ մենք չենք անարգում ո՛չ մեզ, ո՛չ մյուսներին: Եթե կա մի բան, ինչը չի կարող արվել, մենք այդպես Էլ կասենք, որ որ դա չի կարող արվել: Դուք ինձ գիտեք. ես շատ սխալներ եմ թույլ տվել, բայց նաեւ շատ բան եմ արել: Ինչ ասել եմ՝ այն Էլ արել եմ, եւ ես գիտեի՝ ինչին ծառայել»,-հայտարարել Է Գախարիան:Նախկին վարչապետի խոսքով՝ իր կուսակցությունը գնում Է ընտրությունների, որպեսզի երկրի քաղաքացիներին հնարավորություն տա արժանի ձեւով ապրել եւ արժանի ձեւով պահել իրենց ընտանիքները, իսկ դրա համար երկրի քաղաքականություն պետք Է գան նոր մարդիկ:«Այս երկրում ավելի կարեւոր ոչինչ չկա, քան բարեխղճությունն ու պրոֆեսիոնալիզմն են: Մենք հոգնել են տեսնել միեւնույն դեմքերը. մենք պետք Է երիտասարդների համար ճանապարհ բացենք քաղաքականության մեջ»,-հայտարարել Է Գախարիան:Ընտրությունները Վրաստանում կանցկացվեն հոկտեմբերի 2-ին: 64 քաղաքների ու շրջանների բնակիչներ կընտրեն քաղաքապետեր եւ տեղական խորհրդակցական մարմինների (սակրեբուլո) պատգամավորներ:«Վրաստանի համար» կուսակցությունը հարցումների մեծ մասի արդյունքներով երրորդ տեղն Է զբաղեցնում վարկանիշում՝ «Վրացական երազանք» կառավարող կուսակցությունից եւ «Միասնական ազգային շարժում» գլխավոր ընդդիմադիր ուժից հետո, հաղորդել Է Sputnik-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am