Մենք պարտավոր ենք շենացնել հայրենի հողն ու արժանապատիվ ապագա կառուցել գալիք սերունդների համար. Արցախի նախագահն այցելել է Մարտունու շրջան

Armenpress 13:28, 6 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Մարտունու շրջանի Բերդաշեն և Աշան համայնքներ կատարած այցելության ընթացքում հանդիպել է 2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում զոհվածների հարազատներին՝ նրանց հանձնելով նահատակների պետական բարձր պարգևները։

«Մեր հերոս տղաների սխրանքի շնորհիվ է, որ կարողացանք փրկել Հայրենիքի մի մասը և այսօր հնարավորություն ունենք ապրելու և արարելու հայրենի հողում։ Ոստի, մենք պարտավոր ենք շենացնել այն և արժանապատիվ ապագա կառուցել գալիք սերունդների համար՝ նրանց  դաստիարակելով  հայրենասիրական ոգով», -  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արայիկ Հարությունյանի խոսքերն է մեջբերված նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:

Երկրի ղեկավարն իր խորին երախտագիտությունն է հայտնել ներկաներին և հավաստիացրել, որ պետությունը մշտապես գտնվելու է հայրենիքին իրենց կյանքը նվիրաբերած մարտիկների ընտանիքների կողքին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am