Սոցհարցումների արդյունքները Թուրքիայի նախագահի և իշխող կուսակցության համար լավ ապագա չեն խոստանում

Armenpress 17:24, 7 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայում գործող Yöneylem սոցիոլոգիական կազմակերպությունը քաղաքացիների շրջանում հարցում է անցկացրել, որի արդյունքները բավականին վատ են Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» (AKP) կուսակցության, ինչպես նաև գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկանում ենք Yöneylem կազմակերպության հրապարակած արդյունքներից։

Հարցին, թե արդյոք քաղաքացիները առաջիկա նախագահական ընտրություններում կքվեարկեն Էրդողանի օգտին, քաղաքացիների 56,9 տոկոսը պատասխանել ոչ, 32,6 տոկոսը՝ այո։

Կուսակցությունների վերաբերյալ հարցին ի պատասխան հարցվածների միայն 35,8 տոկոսն է նշել, որ եթե ընտրություններ լինեն, նրանք իրենց ձայնը կտան իշխող «Արդարություն և զարգացում» (AKP) կուսակցությանը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am