Փարիզում պատարագ կմատուցեն Բելմոնդոյի հիշատակին

Armenpress 12:07, 8 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի հանրաճանաչ դերասան Ժան Պոլ Բելմոնդոյի հիշատակի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե եկեղեցում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է BFMTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով դերասանի փաստաբան Միշել Գոդեստին:

Նշվում Է, որ այն կկայանա ժամը 11:00-ին (Երեւանի ժամանակով 13:00-ին):

Սեպտեմբերի 9-ին Հաշմանդամների տանը պլանավորվել Է դերասանի հետ հրաժեշտի ազգային արարողությունը: Արարողության մանրամասները ներկայում Ելիսեյան պալատը համաձայնեցնում Է Բելմոնդոյի ընտանիքի հետ, նշում են ԶԼՄ-ները: Բելմոնդոն վախճանվել Է սեպտեմբերի 6-ին, կյանքի 89-րդ տարում:

Դերասանը նկարահանվել Է տասնյակ ֆիլմերում, որոնց թվում են «Պրոֆեսիոնալը», «Վերջին շնչում», «Հոյակապը» եւ այլ ժապավեններ: Արտիստը ծնվել Է 1933 թվականի ապրիլի 9-ին Նյոյի-սյուր-Սենում՝ փարիզցի քանդակագործ Պոլ Բելմոնդոյի եւ նկարչուհի Սառա Ռեյնո-Ռիշարի ընտանիքում: Ընդունվել Է Դրամատիկական արվեստի բարձրագույն ազգային կոնսերվատորիա: Խաղացել Է Ժան Լուկ Գոդարի, Ֆրանսուա Տրյուֆոյի, Ալեն Ռենեի, Ժերար Ուրիի, Ժորժ Լոթների կինոնկարներում: Երկու անգամ անվանակարգվել Է BAFTA մրցանակի՝ որպես լավագույն օտարերկրացի դերասան:

1989 թվականին նա արժանացել Է «Սեզար» մրցանակի՝ «Ճակատագրի սիրեցյալը» ֆիլմում մարմնավորած դերի համար: Բելմոնդոն պարգեւատրվել Է Կաննի կինոփառատոնի պատվավոր «Ոսկե արմավենու ճյուղով» (2011 թ.) եւ «Ոսկե առյուծ» մրցանակով՝ համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար (2016 թ.), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am