Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանեց Թբիլիսի

Armenpress 13:44, 8 Սեպտեմբեր, 2021

ԹԲԻԼԻՍԻ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանեց Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի։ «Արմենպես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետին դիմավորեց Վրաստանի արտաքին գործերի նախարար, փոխվարչապետ Դավիթ Զալկալիանին։

Այցի շրջանակում Հայաստանի վարչապետը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Նախատեսվում են հայ-վրացական բարձր մակարդակի բանակցություններ, որից հետո Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանդես կգան զանգվածային լրատվության միջոցների համար հայտարարություններով:

Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը նաև հարգանքի տուրք կմատուցի Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am