Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է անցկացնում Իրակլի Ղարիբաշվիլիի հետ

Armenpress 14:50, 8 Սեպտեմբեր, 2021

ԹԲԻԼԻՍԻ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունենում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հայաստանի և Վրաստանի վարչապետերի միջև տեղի է ունենում առանձնազրույց, այնուհետև ընդլայնված կազմով հանդիպում, որին հայկական կողմից կմասնակցեն Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը, իսկ վրացական կողմից Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն։

Հանդիպման ավարտից հետո երկու երկրների վարչապետերը մամուլի համար հանդես կգան հայտարարությամբ։ Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am