Եռամսյա հավաքի մասնակիցները երեք կիլոմետրանոց երթարշավ են իրականացրել

Armenpress 21:56, 8 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չորրորդ զորամիավորման զորամասերից մեկի շարքերը համալրած պահեստազորի զինծառայողները սեպտեմբերի 8-ին դաշտային հանդերձանքով և սպառազինությամբ մասնակցել են 3 կմ-անոց երթարշավի։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, երկար տարածություն հաղթահարելու միջոցով ստուգվում է զինծառայողների դիմացկունությունն ու ընդհանուր ֆիզիկական պատրաստության մակարդակը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am