Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարի գլխավորած պատվիրակությունը կայցելի Հայաստան

Armenpress 20:09, 9 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկի գլխավորած պատվիրակությունը կժամանի Հայաստան: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է այցի նախապատրաստության վերաբերյալ որոշում:

Այցը տեղի կունենա 2021 թվականի սեպտեմբերի 13-ից 14-ը:  

  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am