Արցախում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք

Armenpress 12:04, 10 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախում սեպտեմբերի 10-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք է գրանցվել։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Մեկ օրում կատարվել է 143 թեստավորում։ 

2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12 հազար 114 քաղաքացու հետազոտություն, որոնցից 1 083-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։ 

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 22 վարակակիր: Բժիշկները 4 հիվանդի վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև hիվանդները բուժում են ստանում տնային պայմաններում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am