Գեղամ Ստեփանյանը քննարկում է ունեցել ՀՀ-ում ապաստանած արցախցիների իրավունքների պաշտպանության վերաբերյալ

Armenpress 18:21, 10 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, Երևան կատարած աշխատանքային այցի շրջանակներում, սեպտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետությունում ԱՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպել է 44-օրյա պատերազմի հետևանքով բռնի տեղահանված և ՀՀ-ում ապաստանած արցախցիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում գտնվող ԱՀ քաղաքացիների սոցիալական ապահովության իրավունքի, տեղահանված անձանց կարգավիճակի, ԱՀ և ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերով սահմանված աջակցությունների, ինչպես նաև այլ իրավունքների պաշտպանությանը վերաբերող մի շարք հարցեր»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են Արցախի ՄԻՊ-ից:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել սերտորեն համագործակցել Արցախի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության և դրանք միջազգային հարթակներում բարձրաձայնելու հետագա նախաձեռնությունների շուրջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am