ՏԻՄ ընտրությունների համայնքներն սպասարկող անձնագրային ծառայությունները տեղեկանքներ կտրամադրեն սեպտեմբերի 11-ին և 12-ին

Armenpress 19:30, 10 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղական ինքնակառավարման մարմինների հոկտեմբերի 17-ին կայանալիք ընտրությունների պատշաճ կազմակերպման նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության համապատասխան համայնքներն սպասարկող տարածքային անձնագրային ծառայությունները սեպտեմբերի 11-ին և 12-ին՝ շաբաթ և կիրակի ոչ աշխատանքային օրերին ժամը 10:00-ից մինչև 17:00-ն քաղաքացիներից կընդունեն դիմումներ` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016թ. հունիսի 17-ի թիվ 25-Ն որոշմամբ սահմանված տեղեկանքներ տրամադրելու վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից, տարածքային անձնագրային ստորաբաժանումները նշված օրերին այլ ծառայություններ չեն մատուցելու:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am